17 տարի շուկայում
Կապ մեզ հետՊատմություն
«Աշտարակ ձու» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականի օգոստոսի 22-ին։ Արտադրությունը Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում է։ Ծնվեց միտք՝ արտադրել որակյալ ձու։ Հիմնադրման առաջին փուլը կարելի է համարել ներդրումային փուլ՝ թռչնանոցների, մատղաշի աճեցման շենքերի կառուցում, նորագույն տեխնոլոգիանրով և ժամանակակից սարքավորումներով կահավորում։ Կառուցվեցին սեփական կերախոհանոցը, ձվի հավաքման , տեսակավորման և պահպանման տեղամասերը։
Հաջորդ էտապում արտադրական գործընթացն է եղել՝ բժշկական հարցերի մանրակրկիտ ուսումնասիրություն, կիրառում, որակյալ արտադրանքի թողարկում։ Ընկերության համար նոր բարձունքի հաղթահարում և մեկնարկ համարում ենք 2019 թվականի հունվարի 7-ը, երբ շեշտը առանձնակի դրվել է սննդային անվտանգության վրա, մասնավորապես հակաբիոտիկների իսպառ վերացումը թռչունների կյանքից։ Կուտակված փորձը և ոլորտային գիտելիքներով վերազինումը, գիտելիքների ամենօրյա, ամենժամյա կիրառումը արտադրական պրոցեսում նպաստեց և տվեց իր նոր որակը, կյանքի կոչվեց «Առողջ սնունդի բանաձև» -ը՝ լիովին համապատասխանելով իր նշանակությանը։ Մաքուր օդ, մաքուր ջուր, որակյալ հումք, սանիտարական նորմերի պահպանում, թիմային աշխատանք. այս ամենի համակարգման արդյունքում արտադրվում է շատ համեղ, օգտակար, սննդարար սպիտակուցներով հարուստ ձու։
Ընկերությունն արտադրանքի ծավալով խոշոր հնգյակի մեջ է, արտադրանքի որակի առումով վստահաբար կարող ենք ասել՝ առաջատար լավագույնը։ 2023թ․ ընկերությունն արժանացավ Որակի Նշան մրցանակին, որպես իր տեսակի մեջ ամենից որակյալ և բարեխիղճ արտադրող։ Ընկերությունն այս պահին ներկայացնում է երկու ապրանքանիշ՝ Աշտարակ Ձու և Ոսկեհատ։ Սպառողները մեր արտադրանքը կարող են գնել ինչպես ցանցային խանութներից՝ Սիթի, Զովք, Ծիրան, Բարև, Մագնիս, Կրպակ և այլն, այնպես էլ բակային մեծ, միջին և փոքր խանութներից։ Մենք հասանելի ենք Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև դրսի շուկայում։ Ընկերության արտադրանքը ներկայացվում է վեց, տաս, տասնհինգ․ քսան, երեսուն հատանոց տարաներով։
Մարդու կենսագործունեության, առողջության, իմունային համակարգի վրա ձուն մեծ և որոշիչ ազդեցություն ունի, քանի որ դյուրամարս սպիտակուցի աղբյուր է։ Եվ որպես ամենասննդարար ուտելիք՝ այն պետք է հասանելի լինի հասարակության բոլոր շերտերի համար։ Ընկերության կարգախոսն է՝ «Առողջ սննդի բանաձև» , այս երեք բառով արտահայտում է ընկերության ուղղվածությունը, շեշտադրումն ու կարևորությունը։ Ձուն կյանք է և կյանքի պահպանման լավագույն միջոցներից մեկը, որ ստեղծվել է բնության կողմից։ Իրականության մեջ թիմային հզոր աշխատանք է կատարվում բանաձևի իրագործման համար։
Մեր պատմությունը
Ո՞ր թվականին է հիմնադրվել ընկերությունը
«Աշտարակ ձու» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականի օգոստոսի 22-ին։ Արտադրությունը Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում է։
Ներդրումային փուլ
Առաջին փուլը կարելի է համարել ներդրումային փուլ՝ թռչնանոցների, մատղաշի աճեցման շենքերի կառուցում, նորագույն տեխնոլոգիանրով և ժամանակակից սարքավորումներով կահավորում։
Առաջատարներից մեկը շուկայում
Մեր մեծ ջանքերի շնորհիվ մեզ արդեն ճանաչում են գրեթե ողջ ՀՀ-ում և ոչ միայն․ իսկ արտադրանքը վաճառվում է հարյուրավոր խանութներում և սուպերմարկետներում։
"Որակի նշան" մրցանակ
2023թ․ ընկերությունն արժանացավ "Որակի Նշան" մրցանակին, որպես իր տեսակի մեջ ամենից որակյալ և բարեխիղճ արտադրող։


