Ձու
Առավել լայն սպառում ունեն թռչունների ձվերը, որոնց բաղադրամասերի հարաբերակցությունը կախված է դրանց տեսակից, ցեղից, տարիքից, կերակրումից, ձվի չափսերից և ձվադրման ժամկետից։ Ձվի երկայնական և ընդլայանական տրամագծերի հարաբերակցությունը տատանվում է 1,16-ից մինչև 1,67, որը կախված է թռչնի ցեղից, անհատական առանձնահատկություններից և մի շարք այլ գործոններից։
Ձվերի չափսերը և երանգավորումը պայմանավորված է տեսակով, ցեղով, տարիքով, կերակրման տեխնոլոգիայից։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ, հնդկահավերինը՝ 70-100, սագերինը՝ 120-200, իսկ բադերինը՝ 70-100։
Եվրոպական թռչունների ցեղերի մեծամասնության ձուն ունի սպիտակ գույն։ Հավերի և հնդկահավերի մի քանի ցեղերի ձուն ունի բաց դեղնավուն կամ դարչնագույն երանգավորում։
Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։
Հավի ձուն ստորաբաժանվում է երկու խմբերի՝ դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ։
Հաջորդը Նախորդը