Skip to content

Ձվի պատմությունը

Հեղինակ`
Gor
Ձվի պատմությունը

Թռչունների ձվերը սկսած նախապատմական ժամանակներից, արժեքավոր սննդամթերք են եղել և հավերին էլ մարդկությունը հավանաբար ընտելացրել է հենց ձվի արտադրության համար։ Ենթադրվում է, որ ընտանի հավերը ծագել են Ասիայում հանդիպող բանկիվյան հավերից կամ ջունգլիներում ապրող վայրի հավերի տեսակներից, որոնք հիմնականում հանդիպում էին ՀնդկաստանիՀնդկաչինիԻնդոնեզիայի և Ֆիլիպինների Հարավային Չինաստանի տարածքներում։

Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ 2000 տարի առաջ մ.թ.ա։ Ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում է, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ 3200 տարի առաջ մ.թ.ա։ Ներկայումս բավականին շատ փաստեր կան այն մասին, որ հավերի ըտելացումը տեղի է ունեցել Չինաստանում, Ասիայի հարավ-արևելյան մասերում, դեռևս մ.թ.ա 6000-8000 տարի առաջ։

Հավերը հասել են Շումեր և Եգիպտոս, ապա՝ Հունաստան, որտեղ մինչ օգտագործվող ձվերի հիմնական տեսակը լորի ձուն էր[2]։

Մ.թ.ա. մոտ 1420 թվականին Եգիպտական Թեբաինում՝ Հարեմաբի գերեզմանին պատկերված մարդու ձեռքին ջայլամի կամ հավալուսնի ձվերի նմանվող, մի մեծ աման կա պատկերված[3]։

Հին Հռոմում օգտագործվում էին ձվերի պահպանման տարբեր մեթոդներ, իսկ ուտեստնեի ընդունումը հաճախ սկսվում էին ձվով պատրաստած կերակրատեսակներից։ Հին Հռոմեացիները մանրացնում էին ձվերի կճեպները իրենց ափսեներում, որպեսզի չար ոգիները չկարողանան այնտեղ թաքնվել։ Միջնադարում քրիստոնեական պահքի ընթացքում արգելվում էր ձու ուտել՝ որպես կենդանական ծագում ունեցող սննդամթերք։

19-րդ դարում սկսեց զարգանալ չոր ձվի արդյունաբերությունը, որը փոխարինելու եկավ սառեցված ձվի արդյունաբերությանը։

1878 թվականին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում մի ընկերություն սկսեց ձվի չորացման գործընթացը՝ դեղնուցը և ձվի սպիտակուցը սննդի նմանվող բաց շագանակագույն նյութի վերածելով։ ԱՄՆ-ում չոր ձվի արտադրությունը զգալիորեն աճեց հատկապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ ռազմական ուժի և բանակի սննդապահովման կարևոր գործընթացը։

Հաջորդը Նախորդը

Ձվի պատմությունը

Ձվի դեղնուց
Ձու
Ձվի պատմությունը