Հավի ձվի սննդային արժեք
Ձուն բաղկացած է ձվի սպիտակուցից և դեղնուցից, ծածկված թույլ թափանցիկ կրաքարային կեղևով։ Դեղնուցի գույնը կախված է հավի սննդակարգից և կարող է տատանվել գունատ դեղինից մինչև մուգ նարնջագույն և նույնիսկ՝ կանաչավուն։ Դեղնուցը պարունակում է սպիտակուցներ, ինչպես նաև ճարպեր և խոլեսթերին։ Ձվի սպիտակուցը հիմնական բաղադրամասը կազմված է ջրից և սպիտակուցներից[6]։ Հավի ձվի մեջ սպիտակուցը 56-58% է, դեղնուցը `30-32%, կեղևը` ընդհանուր զանգվածի 12% կամ մոտավոր հարաբերակցություն` 14։8։3։ Ամենամեծ տրամագծի հարաբերակցությունը՝ 1:4:1:
Հավի տարբեր ցեղատեսակներ տարբեր գույների ձվեր են դնում։ Ձվի գույնը ոչ մի կապ չունի դրա սննդային հատկությունների հետ։ Ռուսաստանում և ԱՄՆ-ում հանդիպող հավի ձուն սովորաբար ունի սպիտակ կամ թեթև կաթնագույն գունավորում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ դրանք սովորաբար ունեն թեթեև շագանակագույն երանգ։
Հաջորդը Նախորդը