Ձվի սպիտակուցի բաղադրություն
Ձվի սպիտակուցը միջինում պարունակում է՝ 85,7% ջուր, 12,7% սպիտակուց, 0,3% ճարպ, 0,7% ածխաջուր, 0,6% հանքային աղեր, գլյուկոզ, ֆերմենտներ (պրոտեազ, դիպեպսիդազ, դիաստազ), վիտամիններ։
Սպիտակուցի տեսակարար կշիռը 1,045 գրամ է, այն մակարդվում է 60-65 °C ջերմաստիճանի պայմաններում, և սառչում է 0,45 °C ջերմաստիճանում։ Սպիտակուցը բաղկացած է հիմնականում լիարժեք սպիտակուցներից, որոնք հում վիճակում դժվարամարս են մարդու մարսողական համակարգի համար։
Սպիտակուցային ցանկ՝ ձվի սպիտակուցում
- Օվալբումին (մոտ 54%)։ Օվալբումինը գերակշռում է ձվի սպիտակուցի մեջ և այն 1889 թվականին մաքուր տեսքով առանձնացված առաջին սպիտակուցներից մեկն էր։
- Օվոտրանսֆերին կամ կոնալբումին (12-13%)։ Օվոտրանսֆերինը ունի հակաբակտերիալ ազդեցություն, լիզոցիմի հետ համատեղ դրսևորում է տալիս հակաբակտերիալ սիներգիզմ։
- Լիզոզիմ (3,4-3,5%)։ 1922 թվականին այս նյութի հայտնաբերումից ի վեր Լիզոզիմը (մուրամիդազ) գործնականում ձվի բաղադրության ամենահայտնի կոմպոնենտներից մեկն է համարվում, որը լայնորեն կիրառվում է որպես մանրէազերծող ֆերմենտ։
- Օվոմուկոիդ, օրգանիզմում ալերգիկ ռեակցիաներ առաջացնող հիմնական գործոնն է։
- Օվոմուցին (1,5-3,5%), խիստ մածուցիկ գլիկոպրոտեին է։
- Օվոգլոբուլիններ (2%)։ Ներառում է G1 և G2 տարատեսակներ, որոնք նպաստում են հարելիս փրփուրի առաջացմանը։